Չինաստանում շահագործման են հանձնել քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը
INTERNATIONAL NEWSՇահագործման Է հանձնվել Չինաստանի կողմից մշակված քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը՝ «Մո-ցզի»-ն: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Չինաստանը քվանտային կապի արբանյակի մշակումն սկսել Էր 2011 թվականին: «Մո-ցզի» արբանյակն արձակվել Էր 2016 թվականի օգոստոսի կեսերին Հանսու նահանգի Ցզյուցյուանի տիեզերակայանից:
Ըստ ռադիոյի տվյալների, արբանյակը ավարտել Է թեստերն ուղեծրում եւ շահագործման հանձնվել հունվարի 18-ին: Ընդ որում ավելի վաղ հայտնել Էին, որ այն շահագործման Է հանձնվելու 2016 նոյեմբերի երկրորդ կեսին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյը, արբանյակի բոլոր համակարգերն աշխատում են անխափան: Մինչ այդ Պան Ցզյանվեյը նաեւ հայտարարել Էր, որ Չինաստանը կարող Է մինչեւ 2030 թվականն ստեղծել քվանտային կապի գլոբալ ցանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
KardaLove 5th Anniversary Festival Held under the Title Sponsorship of AraratBank
2
Ameriabank Opens a New Branch in Artashat: Special Offers for New Customers
3
Justice Turned Into a Show: The Real Purpose Behind the Case Against Vahe Hakobya
4
Team Holding Announces the Launch of the Second Tranche of Its USD Bond Placement. Underwriter - Fre...
5
IDBank has opened a representative office in Glendale, California



