Չինաստանում շահագործման են հանձնել քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՇահագործման Է հանձնվել Չինաստանի կողմից մշակված քվանտային կապի աշխարհում առաջին արբանյակը՝ «Մո-ցզի»-ն: Այդ մասին հունվարի 18-ին հայտնել Է Չինաստանի միջազգային ռադիոն (CRI):
Չինաստանը քվանտային կապի արբանյակի մշակումն սկսել Էր 2011 թվականին: «Մո-ցզի» արբանյակն արձակվել Էր 2016 թվականի օգոստոսի կեսերին Հանսու նահանգի Ցզյուցյուանի տիեզերակայանից:
Ըստ ռադիոյի տվյալների, արբանյակը ավարտել Է թեստերն ուղեծրում եւ շահագործման հանձնվել հունվարի 18-ին: Ընդ որում ավելի վաղ հայտնել Էին, որ այն շահագործման Է հանձնվելու 2016 նոյեմբերի երկրորդ կեսին:
Ինչպես ավելի վաղ հայտարարել Է Չինաստանի գիտությունների ակադեմիայի ակադեմիկոս Պան Ցզյանվեյը, արբանյակի բոլոր համակարգերն աշխատում են անխափան: Մինչ այդ Պան Ցզյանվեյը նաեւ հայտարարել Էր, որ Չինաստանը կարող Է մինչեւ 2030 թվականն ստեղծել քվանտային կապի գլոբալ ցանց, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



