Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից
ОБЩЕСТВОՄալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» եւ «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:
Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել: Ավելի վաղ տեղեկացվել Էր 37 զոհվածների մասին: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



