Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից
SOCIETYՄալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» եւ «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:
Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել: Ավելի վաղ տեղեկացվել Էր 37 զոհվածների մասին: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
“Your Relative is in Danger”: IDBank Warns About an Aggressive Wave of Phone Scams
2
Soft Construct Showcased New Career Opportunities at Career City Fest 2K26
3
Brilliant Performance of Khachaturian’s Piano Concerto by the Thessaloniki Symphony Orchestra — Dedi...
4
AraratBank Supports Launch of the 15th Anniversary “Faces of Memory” Seminar



