Մալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՄալիում ավելի քան 80 մարդ Է զոհվել զինվորական ճամբարում իրականացված պայթյունից: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 18-ին հայտնել Է «Սինհուա» գործակալությունը՝ վկայակոչելով բժշկական աղբյուրներ:
Պայթյունի զոհ են դարձել նախկին ապստամբներ եւ կառավարամետ խմբավորումների ակտիվիստներ: ՄԱԿ-ի՝ Մալիում իրադրության կայունացման բազմապրոֆիլ համալիր առաքելության տվյալներով՝ զոհվածների թվում են՝ «Ազավադա շարժումների միավորման» եւ «Պլատֆորմ» կոալիցիայի անդամները, որի մեջ մտնում են Բամակոյի իշխանություններին աջակցող ջոկատները, այդ թվում՝ «ԳԱՏԻՅԱ» դաշինքի զինված ակտիվիստները:
Ողբերգությունը տեղի Է ունեցել երկրի հյուսիս-արեւելքի Գաո քաղաքում: Ճամբարի տարածքում, որտեղ բազավորված են ինչպես տեղացի զինվորականներ, այնպես Էլ ՄԱԿ-ի ուժեր, ավտոմեքենա Է պայթեցվել: Ավելի վաղ տեղեկացվել Էր 37 զոհվածների մասին: Տուժածների վերաբերյալ տեղեկատվություն չի ստացվել, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



