Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն
ОБЩЕСТВОՂրղզստանի կառավարությունը 70 հազարական սոմ (հազարական դոլար) կտրամադրի թուրքական բեռնատար Boeing 747-ի կործանման հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որն ավանի վրա Է ընկել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության բեռնատար Boeing 747-400-ը կործանվել Է հունվարի 16-ի առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից եւ ընկել օդանավակայանի մերձակա «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա Սուու ավանի վրա:
Ըստ որում քանդվել Է 32 մասնավոր տուն, որոնցում մարդիկ Էին ապրում: Ճանաչվել Է աղետի հետեւանքով զոհվածների 37, այդ թվում՝ 16 երեխաների մարմին: Հունվարի 17-ին Ղրղզստանի ամբողջ տարածքում սուգ Է հայտարարված զոհվածների հիշատակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
«Бесплатные бонусы в играх»: IDBank предупреждает о кибератаках на школьников
2
IDBank представляет новую карту Mastercard World с преимуществами для путешествий и специальной акци...
3
ЕАЭС со временем будет расширяться. Когда-нибудь это поймёт и рядовой армянин, но будет уже поздно
4
Платформа Rate.Trading на Seaside Startup Summit: IDBank представил инновационное решение
5
ВТБ (Армения): вклад «Стабильный» — до 10% годовых и оформление в мобильном приложении



