Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն
SOCIETYՂրղզստանի կառավարությունը 70 հազարական սոմ (հազարական դոլար) կտրամադրի թուրքական բեռնատար Boeing 747-ի կործանման հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որն ավանի վրա Է ընկել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության բեռնատար Boeing 747-400-ը կործանվել Է հունվարի 16-ի առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից եւ ընկել օդանավակայանի մերձակա «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա Սուու ավանի վրա:
Ըստ որում քանդվել Է 32 մասնավոր տուն, որոնցում մարդիկ Էին ապրում: Ճանաչվել Է աղետի հետեւանքով զոհվածների 37, այդ թվում՝ 16 երեխաների մարմին: Հունվարի 17-ին Ղրղզստանի ամբողջ տարածքում սուգ Է հայտարարված զոհվածների հիշատակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



