Բիշքեկի մերձակայքում ավիաաղետից զոհվածների ընտանիքներին հազարական դոլար կվճարեն
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՂրղզստանի կառավարությունը 70 հազարական սոմ (հազարական դոլար) կտրամադրի թուրքական բեռնատար Boeing 747-ի կործանման հետեւանքով զոհվածների եւ տուժածների ընտանիքներին, որն ավանի վրա Է ընկել Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի շրջանում: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հունվարի 17-ին հայտնել Է հանրապետության կառավարության մամուլի ծառայությունը:
Թուրքական ավիաընկերության բեռնատար Boeing 747-400-ը կործանվել Է հունվարի 16-ի առավոտյան Ղրղզստանի մայրաքաղաքի «Մանաս» միջազգային օդանավակայանի թռիչքավայրԷջքային գոտուց 1,5 կիլոմետր հեռավորության վրա: Ինքնաթիռը դուրս Է եկել թռիչքավայրԷջքային գոտու սահմաններից եւ ընկել օդանավակայանի մերձակա «Ավիատոր» ամառանոցային կոոպերատիվի Դաչա Սուու ավանի վրա:
Ըստ որում քանդվել Է 32 մասնավոր տուն, որոնցում մարդիկ Էին ապրում: Ճանաչվել Է աղետի հետեւանքով զոհվածների 37, այդ թվում՝ 16 երեխաների մարմին: Հունվարի 17-ին Ղրղզստանի ամբողջ տարածքում սուգ Է հայտարարված զոհվածների հիշատակին, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:
1
Rate.Trading հարթակը՝ Seaside Startup Summit-ում. IDBank-ը ներկայացրեց նորարարական լուծումը
2
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն
3
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
4
Կnտրված ապակիnվ կտրել են կնnջ կnկnրդը
5
Պարզվել է Կիևյան կամրջի տակ հայտնաբերված կյանքից հեռացած երիտասարդի ինքնությունը



