Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության. Քերի
МЕЖДУНАРОДНОЕԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության եւ խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում Է մի քանի օրից:
«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում Է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել Է Քերին եւ հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել Է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:
Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում Էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում Է «ԱՄՆ-ի խայտառակությունը» եւ Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



