Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության. Քերի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության եւ խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում Է մի քանի օրից:
«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում Է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել Է Քերին եւ հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել Է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:
Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում Էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում Է «ԱՄՆ-ի խայտառակությունը» եւ Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



