Իրանի հետ միջուկային համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության. Քերի
INTERNATIONAL NEWSԻրանի միջուկային ծրագրի վերաբերյալ համաձայնագրից հրաժարումը կարող Է բերել հակամարտության եւ խախտել մերձավորարեւելյան տարածաշրջանի եւ ամբողջ աշխարհի անվտանգությունը: Ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, այս կարծիքը CNN հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտնել Է ԱՄՆ-ի պետքարտուղար Ջոն Քերին, որի լիազորությունների ժամկետը լրանում Է մի քանի օրից:
«Կարծում եմ՝ ասել, թե մենք կարող ենք հրաժարվել այդ համաձայնագրից, նշանակում Է առճակատման ու հակամարտության առիթ տալ»,- նշել Է Քերին եւ հավելել, որ համաձայնագիրը «տարածաշրջանն ու ամբողջ աշխարհն ավելի անվտանգ Է դարձրել, քանի որ այն սահմանափակել Է միջուկային զենք ստանալու Իրանի հնարավորությունները»:
Ընտրարշավի ընթացքում ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում Էր, որ Իրանի հետ Բարաք Օբամայի վարչակազմի կնքած միջուկային համաձայնագիրը համարում Է «ԱՄՆ-ի խայտառակությունը» եւ Սպիտակ տան ղեկավար իր ընտրվելու դեպքում կվերանայի այն, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



