Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը դարձել Է Թրամփի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդականը
МЕЖДУНАРОДНОЕ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին նշանակել Է կիբեռանվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ ասված Է, որ ընտրված նախագահը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կանցկացնի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «բախվել կամ բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնց այսօր բախվում են կառավարությունը եւ պետական կազմակերպությունները»:
Թրամփի թիմը նման մարտահրավերների թվին Է դասել հաքերային գրոհները, տեղեկատվության եւ անձնական տվյալների գողությունը, զանազան մեքենայությունները եւ այլ սպառնալիքներ:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը գլխավորում Է Giuliani Partners խորհրդատվական ընկերությունը, որն զբաղվում Է անվտանգության հարցերով, ինչպես նաեւ ղեկավարում Է կիբեռանվտանգության դեպարտամենտը Greenberg Traurig ընկերությունում:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



