Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը դարձել Է Թրամփի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդականը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին նշանակել Է կիբեռանվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ ասված Է, որ ընտրված նախագահը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կանցկացնի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «բախվել կամ բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնց այսօր բախվում են կառավարությունը եւ պետական կազմակերպությունները»:
Թրամփի թիմը նման մարտահրավերների թվին Է դասել հաքերային գրոհները, տեղեկատվության եւ անձնական տվյալների գողությունը, զանազան մեքենայությունները եւ այլ սպառնալիքներ:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը գլխավորում Է Giuliani Partners խորհրդատվական ընկերությունը, որն զբաղվում Է անվտանգության հարցերով, ինչպես նաեւ ղեկավարում Է կիբեռանվտանգության դեպարտամենտը Greenberg Traurig ընկերությունում:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



