Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը դարձել Է Թրամփի՝ կիբեռանվտանգության հարցերով խորհրդականը
INTERNATIONAL NEWS ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Նյու Յորքի նախկին քաղաքագլուխ Ռուդոլֆ Ջուլիանիին նշանակել Է կիբեռանվտանգության հարցերով խորհրդականի պաշտոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով BBC-ին:
Թրամփի անցումային թիմի հայտարարության մեջ ասված Է, որ ընտրված նախագահը ժամանակ առ ժամանակ հանդիպումներ կանցկացնի այն ընկերությունների ներկայացուցիչների հետ, որոնք «բախվել կամ բախվում են այնպիսի մարտահրավերների, որոնց այսօր բախվում են կառավարությունը եւ պետական կազմակերպությունները»:
Թրամփի թիմը նման մարտահրավերների թվին Է դասել հաքերային գրոհները, տեղեկատվության եւ անձնական տվյալների գողությունը, զանազան մեքենայությունները եւ այլ սպառնալիքներ:
Նյու Յորքի նախկին քաղաքագլուխը գլխավորում Է Giuliani Partners խորհրդատվական ընկերությունը, որն զբաղվում Է անվտանգության հարցերով, ինչպես նաեւ ղեկավարում Է կիբեռանվտանգության դեպարտամենտը Greenberg Traurig ընկերությունում:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
4
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
5
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy



