Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին:
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել Է, որ Թրամփ ամուսինները եւ Օբամա ամուսինները միասին կուղեւորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետեւ նրանք միասին կուղեւորվեն պաշտոնակալության»,- ասել Է Բարրաքը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ Է ԱՄՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



