Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին:
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել Է, որ Թրամփ ամուսինները եւ Օբամա ամուսինները միասին կուղեւորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետեւ նրանք միասին կուղեւորվեն պաշտոնակալության»,- ասել Է Բարրաքը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ Է ԱՄՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Մեքենայում քնած 4-ամյա տղային փրկել չի հաջողվել
2
Ընտանեկան հանգստի ժամանակ 9-ամյա աղջիկ է մահացել. հայրը ձերբակալվել է
3
16-ամյա աղջկա շուրջ սկսված վեճից հետո հարևանները 4 օր տանջել, հետո սպանել են 32-ամյա տղամարդուն
4
Բացահայտվել է խաղողի այգում թաղված աղջկա դեպքի մանրամասները
5
Մահացած նորածինը հայտնաբերվել է մանկական մահճակալին կապված



