Օբաման Թրամփին Սպիտակ տուն Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ
INTERNATIONAL NEWSԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման իրեն փոխարինող Դոնալդ Թրամփին եւ նրա տիկնոջը՝ Մելանյային, հուվարի 20-ին Սպիտակ տուն թեյի Է հրավիրել պաշտոնակալությունից առաջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Hill-ը՝ վկայակոչելով Թրամփի օգնականին:
Իր հերթին ինաուգուրացիոն կոմիտեի նախագահ Թոմ Բարրաքը լրագրողներին ասել Է, որ Թրամփ ամուսինները եւ Օբամա ամուսինները միասին կուղեւորվեն պաշտոնակալության արարողությանը՝ Սպիտակ տանը կայանալիք հանդիպումից հետո:
«Նրանք կգնան Սպիտակ տուն, որտեղ նրանց հրավիրել են սուրճի կամ թեյի, այնտեղ կանցկացնեն կես ժամ կամ մոտ այդքան, իսկ այնուհետեւ նրանք միասին կուղեւորվեն պաշտոնակալության»,- ասել Է Բարրաքը:
Ինչպես նշել Է հրատարակությունը, պաշտոնակալության օրվա առավոտյան նորընտիր նախագահներին Սպիտակ տուն հրավիրելը վաղեմի ավանդույթ Է ԱՄՆ-ում, հաղորդել Է «Ինտերֆաքս»-ը:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
3
Firebird and the Government of Kazakhstan Sign Strategic Agreements to Advance National AI Infrastru...
4
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
5
ZCMC Joins the United Nations Global Compact



