Պեկինը քննադատության Է ենթարկել ամերիկացի սենատոր Թեդ Քրուզի հանդիպումը Թայվանի ղեկավարի հետ
ОБЩЕСТВОՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հունվարի 9-ին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ հանրապետական Թեդ Քրուզի (Տեխասի նահանգ) հանդիպումը Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, որը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Հյուսթոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կտրականապես դեմ ենք, որ Թայվանի վարչակազմի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի տարածքով տարանցման ընթացքում զանազան հանդիպումներ անցկացնեն Միացյալ Նահանգների ներկայացուցրիչների հետ եւ դրանով իսկ վնաս հասցնեն չին-ամերիկյան հարաբերություններին»,- ասել Է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը եւ կատարել այն խոստումները, որոնք արձանագրված են չին-ամերիկյան երեք կոմյունիկեներում՝ խուսափելու համար չին-ամերիկյան հարաբերություններին վնաս հասցնելուց, ինչպես նաեւ Թայվանի նեղուցի ափերի միջեւ կայունության պահպանման նպատակով»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Считает людей взяточниками: будут ли судебные иски? «Паст»
2
Что произойдет, если Россия не признает результаты выборов в Армении? «Паст»
3
Почему Пашинян так спешит? «Паст»
4
За шесть лет фактически многое изменилось: что случилось с клятвой «не подделывать ни одного бюллете...
5
Юридический «беспредел»: как пытаются «переварить» нарушения на выборах? «Паст»



