Պեկինը քննադատության Է ենթարկել ամերիկացի սենատոր Թեդ Քրուզի հանդիպումը Թայվանի ղեկավարի հետ
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հունվարի 9-ին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ հանրապետական Թեդ Քրուզի (Տեխասի նահանգ) հանդիպումը Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, որը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Հյուսթոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կտրականապես դեմ ենք, որ Թայվանի վարչակազմի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի տարածքով տարանցման ընթացքում զանազան հանդիպումներ անցկացնեն Միացյալ Նահանգների ներկայացուցրիչների հետ եւ դրանով իսկ վնաս հասցնեն չին-ամերիկյան հարաբերություններին»,- ասել Է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը եւ կատարել այն խոստումները, որոնք արձանագրված են չին-ամերիկյան երեք կոմյունիկեներում՝ խուսափելու համար չին-ամերիկյան հարաբերություններին վնաս հասցնելուց, ինչպես նաեւ Թայվանի նեղուցի ափերի միջեւ կայունության պահպանման նպատակով»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
Հայրը 1 ժամ մալուխներով հոսանքահարել է դստերը. առանձնակի դաժանությամբ դեպք Մասիսում
2
Եղբայրները պատվի համար սպանել են իրենց 18-ամյա քրոջը
3
Գտել են գիշերն անհետացած 5-ամյա աղջկա մարմինը
4
13-րդ հարկից նետել են գեղեցկության մրցույթի մասնակցուհուն
5
Հանրայինում «չներեցին». Լուսինե Թովմասյանի հեռացումը՝ աղմկահարույց համերգի ստվերում



