Պեկինը քննադատության Է ենթարկել ամերիկացի սենատոր Թեդ Քրուզի հանդիպումը Թայվանի ղեկավարի հետ
SOCIETYՉԺՀ-ի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Լու Կանը հունվարի 9-ին քննադատության Է ենթարկել ԱՄՆ-ի Կոնգրեսի Սենատի անդամ հանրապետական Թեդ Քրուզի (Տեխասի նահանգ) հանդիպումը Թայվանի վարչակազմի ղեկավար Ցայ Ինվենի հետ, որը տեղի Է ունեցել հունվարի 8-ին Հյուսթոնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք կտրականապես դեմ ենք, որ Թայվանի վարչակազմի ներկայացուցիչներն ԱՄՆ-ի տարածքով տարանցման ընթացքում զանազան հանդիպումներ անցկացնեն Միացյալ Նահանգների ներկայացուցրիչների հետ եւ դրանով իսկ վնաս հասցնեն չին-ամերիկյան հարաբերություններին»,- ասել Է դիվանագետը մամուլի ասուլիսի ժամանակ:
«Մենք ամերիկյան կողմին կոչ ենք անում պահպանել «մեկ Չինաստանի» սկզբունքը եւ կատարել այն խոստումները, որոնք արձանագրված են չին-ամերիկյան երեք կոմյունիկեներում՝ խուսափելու համար չին-ամերիկյան հարաբերություններին վնաս հասցնելուց, ինչպես նաեւ Թայվանի նեղուցի ափերի միջեւ կայունության պահպանման նպատակով»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
1
''Do not trust your eyes’’: IDBank warns about fraud using deepfakes
2
Ucom Is the Technology Partner of the Street Ball Armenia Cup 2026
3
Idram and Glovo Sign Memorandum of Cooperation in Barcelona
4
Top Travel Destinations of 2026: IDBank
5
Moody's Ratings affirms Unibank’s B1 ratings with a stable outlook



