Հաստատվել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ինքնությունը
МЕЖДУНАРОДНОЕՍտամբուլի ոստիկանությունը հաստատել է Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ի գիշերը հարձակում գործած մարդու ինքնությունը: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:
Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը եղել է ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպով անունով մեկը, որը նաև հայտնի է որպես «Աբու Մուհամմադ Հորասան»:
Ոստիկանությունը այժմ դեռ փնտրում է ահաբեկչության հեղինակին, ով կարողացել էր փախչել ակումբի վրա հարձակումից հետո:
Ըստ հետաքննության տվյալների` ահաբեկիչը արձակել է ավելի քան 180 կրակոց: Հարձակումից հետո, որը տևել է մոտ յոթ րոպե, նա գնացել է դեպի խոհանոց, որտեղ անցկացրել է գրեթե 13 րոպե, ապա փոխել հագուստն ու դուրս վազելով ակումբից` հեռացել տաքսիով:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



