Հաստատվել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ինքնությունը
INTERNATIONAL NEWSՍտամբուլի ոստիկանությունը հաստատել է Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ի գիշերը հարձակում գործած մարդու ինքնությունը: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:
Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը եղել է ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպով անունով մեկը, որը նաև հայտնի է որպես «Աբու Մուհամմադ Հորասան»:
Ոստիկանությունը այժմ դեռ փնտրում է ահաբեկչության հեղինակին, ով կարողացել էր փախչել ակումբի վրա հարձակումից հետո:
Ըստ հետաքննության տվյալների` ահաբեկիչը արձակել է ավելի քան 180 կրակոց: Հարձակումից հետո, որը տևել է մոտ յոթ րոպե, նա գնացել է դեպի խոհանոց, որտեղ անցկացրել է գրեթե 13 րոպե, ապա փոխել հագուստն ու դուրս վազելով ակումբից` հեռացել տաքսիով:
1
Ucom Expands International Roaming Capabilities
2
"Urgently Confirm Your Card Details": IDBank Warns of Hotel Booking Scams
3
Ucom Supports the Launch of "Remember the Animals" Educational Game
4
Moody’s changes the outlook on IDBank’s ratings to positive
5
Mher Ananyan joins Unibank's Management Board



