Հաստատվել է Ստամբուլի գիշերային ակումբում ահաբեկչական հարձակում իրականացրած անձի ինքնությունը
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՍտամբուլի ոստիկանությունը հաստատել է Ստամբուլի գիշերային ակումբում հունվարի 1-ի գիշերը հարձակում գործած մարդու ինքնությունը: Այս մասին հաղորդում է Daily Sabah-ը:
Նշվում է, որ Ստամբուլի ոստիկանությունը պարզել է, որ ահաբեկիչը եղել է ծագումով ուզբեկ Աբդուլգադիր Մաշարիպով անունով մեկը, որը նաև հայտնի է որպես «Աբու Մուհամմադ Հորասան»:
Ոստիկանությունը այժմ դեռ փնտրում է ահաբեկչության հեղինակին, ով կարողացել էր փախչել ակումբի վրա հարձակումից հետո:
Ըստ հետաքննության տվյալների` ահաբեկիչը արձակել է ավելի քան 180 կրակոց: Հարձակումից հետո, որը տևել է մոտ յոթ րոպե, նա գնացել է դեպի խոհանոց, որտեղ անցկացրել է գրեթե 13 րոպե, ապա փոխել հագուստն ու դուրս վազելով ակումբից` հեռացել տաքսիով:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



