Իզմիրի նահանգապետը պայթյունի համար քրդերին է մեղադրել
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի Իզմիրի նահանգապետ Էրոլ Այիլդըզը պայթյունի եւ դատարանի շենքի մոտ փոխհրաձգության պատասխանատու է համարել Քրդական աշխատավորական կուսակցությանը:
«Ռեյթերը» հայտնում է, որ Այիլդըզը հայտարարել է, թե առաջին տվյալները դրա մասին են վկայում: Հարձակվողները զինված էին «Կալաշնիկով» ինքնաձիգներով եւ նռնակներով: «Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են Բայրաքլի շրջանի դատարանի դիմաց ոստիկանական անցակետում ավտոմեքենան կանգնեցնել: Բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են փախչել, պայթեցրել են ավտոմեքենայի ռումբը»,- նշել է Այիլդըզը:
Նա հաստատել է, որ միջադեպի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



