Իզմիրի նահանգապետը պայթյունի համար քրդերին է մեղադրել
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի Իզմիրի նահանգապետ Էրոլ Այիլդըզը պայթյունի եւ դատարանի շենքի մոտ փոխհրաձգության պատասխանատու է համարել Քրդական աշխատավորական կուսակցությանը:
«Ռեյթերը» հայտնում է, որ Այիլդըզը հայտարարել է, թե առաջին տվյալները դրա մասին են վկայում: Հարձակվողները զինված էին «Կալաշնիկով» ինքնաձիգներով եւ նռնակներով: «Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են Բայրաքլի շրջանի դատարանի դիմաց ոստիկանական անցակետում ավտոմեքենան կանգնեցնել: Բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են փախչել, պայթեցրել են ավտոմեքենայի ռումբը»,- նշել է Այիլդըզը:
Նա հաստատել է, որ միջադեպի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



