Իզմիրի նահանգապետը պայթյունի համար քրդերին է մեղադրել
INTERNATIONAL NEWSԹուրքիայի Իզմիրի նահանգապետ Էրոլ Այիլդըզը պայթյունի եւ դատարանի շենքի մոտ փոխհրաձգության պատասխանատու է համարել Քրդական աշխատավորական կուսակցությանը:
«Ռեյթերը» հայտնում է, որ Այիլդըզը հայտարարել է, թե առաջին տվյալները դրա մասին են վկայում: Հարձակվողները զինված էին «Կալաշնիկով» ինքնաձիգներով եւ նռնակներով: «Բախումը տեղի է ունեցել այն բանից հետո, երբ ոստիկանները փորձել են Բայրաքլի շրջանի դատարանի դիմաց ոստիկանական անցակետում ավտոմեքենան կանգնեցնել: Բախման ժամանակ, երբ ահաբեկիչները փորձել են փախչել, պայթեցրել են ավտոմեքենայի ռումբը»,- նշել է Այիլդըզը:
Նա հաստատել է, որ միջադեպի հետեւանքով 2 մարդ զոհվել է, 5 մարդ վիրավորվել, որոնցից մի քանիսի վիճակը ծանր է:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Moody’s Reaffirms ZCMC’s B2 Credit Rating with Stable Outlook
3
Junius is back — with a new tournament and valuable prizes
4
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
5
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee



