Երկար սպասված հանդիպում․ Բրեդ Փիթը Սուրբ Ծնունդն անցկացրել է երեխաների հետ
ЛАЙФՏարեվերջը Բրեդ Փիթի համար դժվարին ժամանակ էր․ դերասանը ոչ միայն բաժանվեց կնոջից՝ Անջելինա Ջոլից, 2 տարի ամուսնական ու 12 տարի համատեղ կյանքից հետո, այլ նաև զրկվեց երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Բրեդն ու Անջելինան ժամանակավոր համաձայնություն են կնքել, որ Փիթը կարող է հանդիպել որդիների ու դուստրերի հետ խիստ սահմանափակ ժամանակով ու պարտադիր հոգեթերապևտի ներկայությամբ։
Սուրբ ծնունդին, որն ընտանեկան տոն է, Փիթին հաջողվել է հանդիպել իր 6 երեխաների հետ։ Աղբյուրը պնդում է, որ Բրեդը, Մեդոկսը, Պակսը, Վիվիենը, Շայլոն, Զահարան ու Նոկսը Սուրբ ծնունդն անցկացրել են միասին ու փոխանակել են նվերներ։
Հոգեթերապևտը ևս ներկա է եղել հանդիպմանն ու ուսումնասիրել է, թե ինչպես է Բրեդն իրեն պահում երեխաների հետ, ում Անջելինա Ջոլին մեղադրում է երեխաների հետ կոպիտ վերաբերվելու մեջ։ Սակայն հետաքննությունը ոչ մի ապացույց չգտավ ու Փիթի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվեցին։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



