Երկար սպասված հանդիպում․ Բրեդ Փիթը Սուրբ Ծնունդն անցկացրել է երեխաների հետ
LIFEՏարեվերջը Բրեդ Փիթի համար դժվարին ժամանակ էր․ դերասանը ոչ միայն բաժանվեց կնոջից՝ Անջելինա Ջոլից, 2 տարի ամուսնական ու 12 տարի համատեղ կյանքից հետո, այլ նաև զրկվեց երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Բրեդն ու Անջելինան ժամանակավոր համաձայնություն են կնքել, որ Փիթը կարող է հանդիպել որդիների ու դուստրերի հետ խիստ սահմանափակ ժամանակով ու պարտադիր հոգեթերապևտի ներկայությամբ։
Սուրբ ծնունդին, որն ընտանեկան տոն է, Փիթին հաջողվել է հանդիպել իր 6 երեխաների հետ։ Աղբյուրը պնդում է, որ Բրեդը, Մեդոկսը, Պակսը, Վիվիենը, Շայլոն, Զահարան ու Նոկսը Սուրբ ծնունդն անցկացրել են միասին ու փոխանակել են նվերներ։
Հոգեթերապևտը ևս ներկա է եղել հանդիպմանն ու ուսումնասիրել է, թե ինչպես է Բրեդն իրեն պահում երեխաների հետ, ում Անջելինա Ջոլին մեղադրում է երեխաների հետ կոպիտ վերաբերվելու մեջ։ Սակայն հետաքննությունը ոչ մի ապացույց չգտավ ու Փիթի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվեցին։
1
Converse Bank and Visa expand their strategic partnership to introduce new customer solutions
2
New Achievements in Europe: "Armenian Virtuosos" Scholarship Recipients Embark on Educational Trips ...
3
“Free In-Game Bonuses”: IDBank Warns About Cyberattacks Targeting Schoolchildren
4
Ucom and FPWC Ensure Round-the-Clock Wildlife Monitoring in Gnishik Through Solar Energy
5
Moody's affirms Converse Bank's ratings and changes outlook to positive from stable



