Երկար սպասված հանդիպում․ Բրեդ Փիթը Սուրբ Ծնունդն անցկացրել է երեխաների հետ
ԼԱՅՖՏարեվերջը Բրեդ Փիթի համար դժվարին ժամանակ էր․ դերասանը ոչ միայն բաժանվեց կնոջից՝ Անջելինա Ջոլից, 2 տարի ամուսնական ու 12 տարի համատեղ կյանքից հետո, այլ նաև զրկվեց երեխաներին տեսնելու հնարավորությունից։ Բրեդն ու Անջելինան ժամանակավոր համաձայնություն են կնքել, որ Փիթը կարող է հանդիպել որդիների ու դուստրերի հետ խիստ սահմանափակ ժամանակով ու պարտադիր հոգեթերապևտի ներկայությամբ։
Սուրբ ծնունդին, որն ընտանեկան տոն է, Փիթին հաջողվել է հանդիպել իր 6 երեխաների հետ։ Աղբյուրը պնդում է, որ Բրեդը, Մեդոկսը, Պակսը, Վիվիենը, Շայլոն, Զահարան ու Նոկսը Սուրբ ծնունդն անցկացրել են միասին ու փոխանակել են նվերներ։
Հոգեթերապևտը ևս ներկա է եղել հանդիպմանն ու ուսումնասիրել է, թե ինչպես է Բրեդն իրեն պահում երեխաների հետ, ում Անջելինա Ջոլին մեղադրում է երեխաների հետ կոպիտ վերաբերվելու մեջ։ Սակայն հետաքննությունը ոչ մի ապացույց չգտավ ու Փիթի նկատմամբ բոլոր մեղադրանքները հանվեցին։
1
17-ամյա տղան սպանել է մորը, գողացել տան գումարն ու տունը հրդեհելով փախել
2
4 ընկերներով վարորդական վկայականի քննության էին գնացել․ մանրամասներ՝ Սյունիքում 3 տղայի կյանք խլած ...
3
Վթար է․ ջուր չի լինելու
4
38-ամյա տղամարդը դաժանորեն սպանել է 4 երեխաների մորը. մանրամասներ
5
«Ի՞նչ ես գոռում, խելագար». Հայրը սպանել է որդուն օրորոցի մեջ՝ եղբոր աչքի առաջ



