«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց «Կուբանին»
СПОРТՌուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Կուբանին»: Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Արսեն Խուբուլովը, Լորենսո Մելգարեխոն և Վլադիսլավ Իգնատևը:
Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել նախորդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում ստացած մկանային վնասվածքից: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կիրիլ Կոմբարովի փոխարեն, իսկ 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
1
Рубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян
2
«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государс...
3
Ucom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудн...
4
Устроили клоунаду чтобы удержаться у власти
5
Риторика Баку не приведет к миру․ Аршак Карапетян



