«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց «Կուբանին»
ՍՊՈՐՏՌուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Կուբանին»: Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Արսեն Խուբուլովը, Լորենսո Մելգարեխոն և Վլադիսլավ Իգնատևը:
Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել նախորդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում ստացած մկանային վնասվածքից: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կիրիլ Կոմբարովի փոխարեն, իսկ 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
1
Ե՞րբ կմեկնարկեն աշնանային արձակուրդները դպրոցներում
2
Մանրամասներ Ապարանից ծայրահեղ ծանր վիճակում Երևան տեղափոխված 15-ամյա աղջկա մասին
3
Ծնողները 5 տարեկան երեխային կապել են մահճակալից, որ լավ քնի. երեխան մահացել է
4
Ոսկու, արծաթի և պլատինի գները նվազել են․ որքան արժե ոսկու 1 գրամը
5
Գազաբալոնով մեքենաների վարորդներին նախազգուշացում է արվել․ ինչ է պետք իմանալ



