«Սպարտակն» առանց Մովսիսյանի պարտվեց «Կուբանին»
SPORTՌուսաստանի Պրեմիեր լիգայի 9-րդ տուրում «Սպարտակը» հյուրընկալվել էր «Կուբանին»: Կրասնոդարի «Կուբան» մարզադաշտում կայացած խաղում դաշտի տերերը 3 անպատասխան գոլ խփեցին. մեկական անգամ աչքի ընկան Արսեն Խուբուլովը, Լորենսո Մելգարեխոն և Վլադիսլավ Իգնատևը:
Հայաստանի ազգային հավաքականի և մոսկովյան թիմի հարձակվող Յուրա Մովսիսյանը հայտավորված չէր այս խաղին, քանի որ դեռ լիովին չի ապաքինվել նախորդ տուրի՝ «Ռոստովի» հետ խաղում ստացած մկանային վնասվածքից: Արազ Օզբիլիսը խաղը սկսեց պահեստայինների նստարանին, սակայն 67-րդ րոպեին խաղադաշտ դուրս եկավ Կիրիլ Կոմբարովի փոխարեն, իսկ 71-րդ րոպեին դեղին քարտ ստացավ:
1
Letter of Congratulations to His Holiness Karekin II on His 75th Birthday
2
Arega Hovsepyan is our candidate for Chair of the Committee on European Integration
3
Awards Ceremony for the “Top 100 Students of Armenia” Competition: Presentation of Certificates
4
New Samsung Galaxy A27 as Part of Ucom’s Special “Back to School 2026” Offer
5
The Final Round of the Junius Tournament Has Begun



