Թուրքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ ՌԴ դեսպանի սպանության փաստով «բազմակողմանի հետաքննություն» կիրականացվի
МЕЖДУНАРОДНОЕԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը ու վստահեցրել, որ հանցագործությունը «բազմակողմանիորեն կհետաքննվի», իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնում են նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի այցելությունը Մոսկվա ՝ Ռուսաստանի ու Իրանի գործընկերների հետ Սիրիայի հարցով հանդիպման նպատակով, կկայանա՝ չնայած դիվանագետի սպանությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ դեսպանի սպանության մասին տեղեկությունը Չավուշօղլուն ստացել է, երբ Մոսկվայի ճանապարհին էր՝ օդանավում։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



