Թուրքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ ՌԴ դեսպանի սպանության փաստով «բազմակողմանի հետաքննություն» կիրականացվի
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը ու վստահեցրել, որ հանցագործությունը «բազմակողմանիորեն կհետաքննվի», իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնում են նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի այցելությունը Մոսկվա ՝ Ռուսաստանի ու Իրանի գործընկերների հետ Սիրիայի հարցով հանդիպման նպատակով, կկայանա՝ չնայած դիվանագետի սպանությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ դեսպանի սպանության մասին տեղեկությունը Չավուշօղլուն ստացել է, երբ Մոսկվայի ճանապարհին էր՝ օդանավում։
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



