Թուրքիայի ԱԳՆ-ն վստահեցնում է, որ ՌԴ դեսպանի սպանության փաստով «բազմակողմանի հետաքննություն» կիրականացվի
INTERNATIONAL NEWSԹուրքիայի ԱԳՆ-ն դատապարտել է Անկարայում ՌԴ դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը ու վստահեցրել, որ հանցագործությունը «բազմակողմանիորեն կհետաքննվի», իսկ մեղավորներին պատասխանատվության կկանչեն։ Այս մասին ասվում է Թուրքիայի ԱԳՆ պաշտոնական հայտարարության մեջ, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Հայտնում են նաեւ, որ Թուրքիայի արտգործնախարար Մեվլյութ Չավուշօղլուի այցելությունը Մոսկվա ՝ Ռուսաստանի ու Իրանի գործընկերների հետ Սիրիայի հարցով հանդիպման նպատակով, կկայանա՝ չնայած դիվանագետի սպանությանը։ Թուրքիայի ԱԳՆ-ում նշել են, որ դեսպանի սպանության մասին տեղեկությունը Չավուշօղլուն ստացել է, երբ Մոսկվայի ճանապարհին էր՝ օդանավում։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



