Դոնալդ Թրամփը նշանակել է ներքին գործերի նախարարին
МЕЖДУНАРОДНОЕԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտանա նահանգը ներկայացնող սենատոր Ռայան Զինկեին նշանակել է իր ապագա վարչակազմի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի անցումային թիմի կայքում:
Թրամփն ընդգծել է, որ որպես ռազմական նավատորմի նախկին անդամ` Զինկեն գիտի, թե ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար, և պատրաստ է ամեն գնով հասնել դրան:
Զինկեն ընդունել է առաջարկը: «Ես անխոնջ աշխատելու եմ, որպեսզի մեր պետական հողերը ղեկավարվեն և պահպանվեն ի շահ ամբողջ հանրության: Շատ կարևոր է նաև, որ մեր ինքնիշխան հնդկացի ժողովուրդները և նրանց հողերը հարգանք և ազատություն վայելեն, որին արժանի են», - ասել է նորանշանակ նախարարը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



