Դոնալդ Թրամփը նշանակել է ներքին գործերի նախարարին
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտանա նահանգը ներկայացնող սենատոր Ռայան Զինկեին նշանակել է իր ապագա վարչակազմի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի անցումային թիմի կայքում:
Թրամփն ընդգծել է, որ որպես ռազմական նավատորմի նախկին անդամ` Զինկեն գիտի, թե ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար, և պատրաստ է ամեն գնով հասնել դրան:
Զինկեն ընդունել է առաջարկը: «Ես անխոնջ աշխատելու եմ, որպեսզի մեր պետական հողերը ղեկավարվեն և պահպանվեն ի շահ ամբողջ հանրության: Շատ կարևոր է նաև, որ մեր ինքնիշխան հնդկացի ժողովուրդները և նրանց հողերը հարգանք և ազատություն վայելեն, որին արժանի են», - ասել է նորանշանակ նախարարը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



