Դոնալդ Թրամփը նշանակել է ներքին գործերի նախարարին
INTERNATIONAL NEWSԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը Մոնտանա նահանգը ներկայացնող սենատոր Ռայան Զինկեին նշանակել է իր ապագա վարչակազմի ներքին գործերի նախարարի պաշտոնում: Այս մասին հաղորդվում է քաղաքական գործչի անցումային թիմի կայքում:
Թրամփն ընդգծել է, որ որպես ռազմական նավատորմի նախկին անդամ` Զինկեն գիտի, թե ինչ է անհրաժեշտ հաղթանակի համար, և պատրաստ է ամեն գնով հասնել դրան:
Զինկեն ընդունել է առաջարկը: «Ես անխոնջ աշխատելու եմ, որպեսզի մեր պետական հողերը ղեկավարվեն և պահպանվեն ի շահ ամբողջ հանրության: Շատ կարևոր է նաև, որ մեր ինքնիշխան հնդկացի ժողովուրդները և նրանց հողերը հարգանք և ազատություն վայելեն, որին արժանի են», - ասել է նորանշանակ նախարարը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



