Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ПОЛИТИКАԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը դեկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրինագծերի փաթեթը, օրակարգային այլ հարցեր:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին:
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



