Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
POLITICSԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը դեկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրինագծերի փաթեթը, օրակարգային այլ հարցեր:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին:
1
Dmitry Ishkhanov Opens the New Steinway’s Concert Life in Pardubice
2
Unibank Becomes Title Sponsor of Alashkert Football Club
3
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
4
Unibank Call Center Now Available 24/7 on Weekdays
5
Ralph Yirikian Discusses the Challenges of Modern Leadership with Leadership School Participants



