Արցախի ԱԺ փոխնախագահը հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն
ՔԱՂԱՔԱԿԱՆԱրցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի տեղակալ Վահրամ Բալայանը դեկտեմբերի 14-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն՝ մշտական հանձնաժողովների նախագահների, նրանց տեղակալների եւ աշխատակազմի պատասխանատուների մասնակցությամբ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ԼՂՀ Ազգային ժողովի մամուլի ծառայությունից:
Խորհրդակցությանը քննարկվել են Ազգային ժողովի 4-րդ նստաշրջանի օրակարգում գտնվող օրենքների նախագծերը, «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության 2017 թվականի պետական բյուջեի մասին» օրենքի նախագիծը եւ դրան ուղեկցող օրինագծերի փաթեթը, օրակարգային այլ հարցեր:
Ամփոփելով արդյունքները՝ խորհրդարանի փոխնախագահ Վահրամ Բալայանը հայտարարել է, որ հերթական լիագումար նիստը տեղի կունենա դեկտեմբերի 15-ին, ժամը՝ 11:00-ին:
1
«Անհնար է համակերպվել»․ Մահացել է Հասմիկ Պետրոսյանը
2
Երևանում հայրը բռնшբшրել է անչափահաս աղջկան
3
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
4
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
5
1,5 տարեկան երեխա է մահացել․ կասկածյալը 24-ամյա մայրն է



