Իտալիայի արտգործնախարարը համաձայնել է դառնալ վարչապետ
МЕЖДУНАРОДНОЕԻտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պաոլո Ջենտիլոնին, երկրի նախագահ Սերջո Մատարելայի առաջարկով, համաձայնել է գլխավորել կառավարությունն ու դառնալ Իտալիայի նոր վարչապետը:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, Մատարելայի հետ հանդիպումից հետո Ջենտիլոնին ասել է, որ իր համար նման առաջարկը մեծ պատիվ է:
Պաշտոնյան նաև խոստացել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իր առջև դրված խնդրին ու ամենակարճ ժամանակում նոր կառավարություն ձևավորել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին խորհրդարանական բարեփոխումների հարցով հանրաքվեի տապալումից հետո չորեքշաբթի հրաժարականի պաշտոնական դիմում էր ներկայացրել:
Ռենցին ընդգծել էր, որ ինքն այլ կերպ չէր կարող արձագանքել ժողովրդի մերժմանը:
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



