Իտալիայի արտգործնախարարը համաձայնել է դառնալ վարչապետ
ՄԻՋԱԶԳԱՅԻՆԻտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պաոլո Ջենտիլոնին, երկրի նախագահ Սերջո Մատարելայի առաջարկով, համաձայնել է գլխավորել կառավարությունն ու դառնալ Իտալիայի նոր վարչապետը:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, Մատարելայի հետ հանդիպումից հետո Ջենտիլոնին ասել է, որ իր համար նման առաջարկը մեծ պատիվ է:
Պաշտոնյան նաև խոստացել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իր առջև դրված խնդրին ու ամենակարճ ժամանակում նոր կառավարություն ձևավորել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին խորհրդարանական բարեփոխումների հարցով հանրաքվեի տապալումից հետո չորեքշաբթի հրաժարականի պաշտոնական դիմում էր ներկայացրել:
Ռենցին ընդգծել էր, որ ինքն այլ կերպ չէր կարող արձագանքել ժողովրդի մերժմանը:
1
ԲԱՑԱՌԻԿ ՏԵՍԱՆՅՈւԹ․ Ծովագյուղում 60-ամյա վարորդը «BYD»-ով վրшերթի է ենթարկել 35-ամյա հետիոտնի․ վերջին...
2
Տղամարդը մասնատել է կնnջը և կերակրել շներին
3
83-ամյա կնոջը իր կամքին հակառակ էվթանազիայի են ենթարկել
4
Տիգրանաշենը կունենա նոր շուկա, խաղահրապարակ և ավտոբուս. «Փաստ»
5
Դոլարը նորից էժանանո՞ւմ է․ շուկայում նոր շարժ է սկսվել



