Իտալիայի արտգործնախարարը համաձայնել է դառնալ վարչապետ
INTERNATIONAL NEWSԻտալիայի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Պաոլո Ջենտիլոնին, երկրի նախագահ Սերջո Մատարելայի առաջարկով, համաձայնել է գլխավորել կառավարությունն ու դառնալ Իտալիայի նոր վարչապետը:
Ինչպես հայտնում է tass.ru-ն, Մատարելայի հետ հանդիպումից հետո Ջենտիլոնին ասել է, որ իր համար նման առաջարկը մեծ պատիվ է:
Պաշտոնյան նաև խոստացել է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ իր առջև դրված խնդրին ու ամենակարճ ժամանակում նոր կառավարություն ձևավորել:
Աղբյուրը հիշեցնում է, որ Իտալիայի նախկին վարչապետ Մատեո Ռենցին խորհրդարանական բարեփոխումների հարցով հանրաքվեի տապալումից հետո չորեքշաբթի հրաժարականի պաշտոնական դիմում էր ներկայացրել:
Ռենցին ընդգծել էր, որ ինքն այլ կերպ չէր կարող արձագանքել ժողովրդի մերժմանը:
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



