Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է Սիրիայի կառավարության կողմից
МЕЖДУНАРОДНОЕՀաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի տարածքի զգալի մասը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով «շարունակական հոսքով» դուրս են գալիս քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Նա հավելել է, որ Հալեպի մեծ մասը`93 տոկոսը, վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից:
Այսօր ավելի քան 20 հազար բնակիչներ դուրս են եկել Հալեպի արևելյան շրջաններից։ Միայն օրվա առաջին կեսին զենքը վայր են դրել 1217 գրոհայիններ։
1
Почему Армения не обратилась в ОДКБ во время войны
2
«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследию
3
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
4
При поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природы
5
ARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира



