Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է Սիրիայի կառավարության կողմից
INTERNATIONAL NEWSՀաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի տարածքի զգալի մասը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով «շարունակական հոսքով» դուրս են գալիս քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Նա հավելել է, որ Հալեպի մեծ մասը`93 տոկոսը, վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից:
Այսօր ավելի քան 20 հազար բնակիչներ դուրս են եկել Հալեպի արևելյան շրջաններից։ Միայն օրվա առաջին կեսին զենքը վայր են դրել 1217 գրոհայիններ։
1
Ucom and FAST Bring Together Artificial Intelligence and Green Innovation
2
IDBank and the “Dekavva Fund” Stand with People from Artsakh
3
Ucom Supports AI-Powered Camera Installation for Nature Conservation
4
From Car Selection to Purchase – All in One Place: Ameriabank to Present its Myar.am Platform and S...
5
Idram's "City of Good Deeds": From Teamwork to Real Charitable Projects



