Հալեպի 93 տոկոսը վերահսկվում է Սիրիայի կառավարության կողմից
ՄԻՋԱԶԳԱՅԻՆՀաշտեցման ռուսական կենտրոնը Քարիմ-Հուն և Էլ-Մահայար շրջանների հումանիտար միջանցքների միջոցով Հալեպի արևելյան շրջաններից կազմակերպել է քաղաքացիների տարհանում, Հալեպի տարածքի զգալի մասը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից: RIA Novosti-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացրել է ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը:
Նրա խոսքով` մարդիկ հումանիտար միջանցքներով «շարունակական հոսքով» դուրս են գալիս քաղաքի այն հատված, որը վերահսկվում է սիրիական կառավարության կողմից:
Նա հավելել է, որ Հալեպի մեծ մասը`93 տոկոսը, վերահսկվում է Սիրիական կառավարության կողմից:
Այսօր ավելի քան 20 հազար բնակիչներ դուրս են եկել Հալեպի արևելյան շրջաններից։ Միայն օրվա առաջին կեսին զենքը վայր են դրել 1217 գրոհայիններ։
1
Մեծ դժբախտություն է պատահել. Անահիտ Կիրակոսյանի տունը հրդեհվել և ամբողջությամբ այրվել է. նրան օգնութ...
2
«Նիկոլ Փաշինյանը միշտ է եղել արցախատյաց. նա նույն կերպ կվարվի բոլորի հետ, ովքեր խանգարում են իր իշխա...
3
Հայաստանը՝ մեծ փոթորկի եզրին․ Նարեկ Կարապետյանի զգուշացումները՝ գլոբալ հարթակից
4
Մահացած զինծառայող 19-ամյա Վարդանը Աբովյանից էր
5
Երևանում ամուսինները բնակարանի խոհանոցի պատուհանից ուսանողի են դուրս նետել ու uպանել․ բացահայտում



