Յուտայի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի
ОБЩЕСТВОԱՄՆ-ի Յուտայի նահանգի Զայոնի ազգային բնայգում երեք մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով, եւս չորսը համարվում Է անհայտ կորած: Այսպիսով, հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հիլդեյլ քաղաքում տարերքի զոհ Է դարձել 12 մարդ. նրանք բոլորը գտնվել են երկու ավտոմոբիլներում, որոնց իր տակն Է առել ջրի հոսքը:
Հեղեղումը դարձել Է հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքը, որոնք վերջին օրերին մոլագնել են Յուտայի մի քանի տարածաշրջաններում: Ինչպես հաղորդվում Է, ջրի հոսքը ողողել Է ազգային բնայգու մի մասը, որտեղ պատահարի պահին եղել են մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ:
1
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Бывший премьер-министр Словакии обратился к президенту страны с просьбой содействовать освобождению ...
4
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян
5
Обновленный Центр продаж и обслуживания Ucom открылся по адресу ул. Шаумяна, 24/2 в Арарате



