Յուտայի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի
SOCIETYԱՄՆ-ի Յուտայի նահանգի Զայոնի ազգային բնայգում երեք մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով, եւս չորսը համարվում Է անհայտ կորած: Այսպիսով, հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հիլդեյլ քաղաքում տարերքի զոհ Է դարձել 12 մարդ. նրանք բոլորը գտնվել են երկու ավտոմոբիլներում, որոնց իր տակն Է առել ջրի հոսքը:
Հեղեղումը դարձել Է հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքը, որոնք վերջին օրերին մոլագնել են Յուտայի մի քանի տարածաշրջաններում: Ինչպես հաղորդվում Է, ջրի հոսքը ողողել Է ազգային բնայգու մի մասը, որտեղ պատահարի պահին եղել են մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ:
1
Financial Literacy Training for Young Chess Players: Idram & IDBank
2
Junius is back — with a new tournament and valuable prizes
3
From Small Steps to Big Changes: “The Power of One Dram” Turns 6
4
Ucom Launches uPlay Cinema: Hundreds of Movies for a Single Monthly Fee
5
ZCMC Joins the United Nations Global Compact



