Յուտայի նահանգում հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի
ՀԱՍԱՐԱԿՈՒԹՅՈՒՆԱՄՆ-ի Յուտայի նահանգի Զայոնի ազգային բնայգում երեք մարդ Է զոհվել հեղեղման հետեւանքով, եւս չորսը համարվում Է անհայտ կորած: Այսպիսով, հեղեղման զոհերի թիվը հասել Է 15-ի, տեղեկացնում Է Արմենպրեսը՝ հղում անելով BBC-ին:
Ավելի վաղ հաղորդվել Էր, որ Հիլդեյլ քաղաքում տարերքի զոհ Է դարձել 12 մարդ. նրանք բոլորը գտնվել են երկու ավտոմոբիլներում, որոնց իր տակն Է առել ջրի հոսքը:
Հեղեղումը դարձել Է հուժկու տեղատարափ անձրեւների հետեւանքը, որոնք վերջին օրերին մոլագնել են Յուտայի մի քանի տարածաշրջաններում: Ինչպես հաղորդվում Է, ջրի հոսքը ողողել Է ազգային բնայգու մի մասը, որտեղ պատահարի պահին եղել են մի խումբ ամերիկացի զբոսաշրջիկներ:
1
2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
2
100 դանակի հարված ստացած կնոջ սպանությունը բացահայտվել է
3
8 ամսական հղի կնոջը սպանել են, իսկ պտուղը դաժանորեն գողացել․ նորածնին որոնում են
4
Երևանում 42-ամյա տղամարդն իր տանը անհատական պարապմունքի ժամանակ սեռական ոտնձգություն է կատարել 9–ամյ...
5
Ինչ գրություն է թողել անհետ կորած 14-ամյա Վահեն



